Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գերատեսչության վարչական համալիրում հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին։
Քառօրյա ատեստավորման առաջին օրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ գործող քննական հանձնաժողովը ստուգել է սպաների շարային և ֆիզիկական պատրաստության մակարդակը։
Առաջիկա օրերին ատեստավորման գործընթացին ներգրավված զինծառայողները քննություններ կհանձնեն նաև կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից։