Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ուշագրավ դեպք է գրանցվել. կասկածյալները դաժան ծեծի են ենթարկել ոստիկաններին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ծեծկռտուքը տեղի է ունեցել երեկ, երբ ոստիկանության մայոր Արիֆ Մամեդովը և նրա օգնականը փորձել են բերման ենթարկել գողության մեջ կասկածվող (Բաքվի խանութներից մեկից) երկու երիտասարդի:
Բաքվի բնակիչներ Շամիսթան Մամեդովը և Ֆարիզ Ալիևը ցուցմունք տալու նպատակով օրեր առաջ ոստիկանական բաժանմունք էին հրավիրվել, այդպես էլ չէին ներկայացել... Ոստիկանության աշխատակիցները որոշել էին գնալ և նրանց բերման ենթարկել. հետևել և «գտել էին» կասածյալներին, վերջիններս, սակայն, չէին ենթարկվել ոստիկանական բաժին տեղափոխվելու իրավապահների պահանջին: Ոստիկանները դիմել էին «ուժի օգնությանը», կասկածյալները պատասխանել էին նույն կերպ... Քաշքշոցը շուտով վերաճել էր իսկական ծեծկռտուքի... երիտասարդներին օգնության էին շտապել նրանց ծանոթ-բարեկամները և քարերով հարձակվել ոստիկանների վրա:
Իրավապհները մարմնական լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել են: Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում, կատարվում է հետաքննություն: