Մոսկվայում ադրբեջանցի վարորդը դանակահարել է տղամարդուն, ով նրան նկատողություն է արել, լրագրողներին հայտնել են մայրաքաղաքի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)՝ հանցագործության հատկանիշներով։
Քննիչների տվյալներով՝ չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա մի քաղաքացի Կրասնոդարսկայա փողոցի տներից մեկի մուտքի մայթին ավտոմեքենա է կայանել։ Դրանից դժգոհել է տեղի 24-ամյա բնակիչը։ Ի պատասխան դիտողության՝ ադրբեջանցին հարձակվել է երիտասարդի վրա, ծեծի ենթարկել նրան, ապա դանակով հարվածել ստամոքսին։ Ստացած վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել է։
Հանցագործը փախել է։ Կասկածյալի ինքնությունը պարզվել է, և նա որոնվում է։