«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ներկայացրել է 2023 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիրը։
Գուրգեն Արսենյանի տարեկան եկամուտները կազմել են 14 մլն 443 հազար, 370 դրամ։
Այն ընդգրկում է իր մեջ ԱԺ աշխատակազմից ստացած 9 մլն 983 հազար դրամ, «ՅՈՒՆԻՔՈՐՆ ԳՐՈՒՊ»-ից ստացած շահաբաժնից և վարձակալության դիմաց ստացած վճարից 4 մլն 460 հազար դրամ։
2023 թվականի հայտարարագրում 4 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի (թանկարժեք գույք) բաժնում հայտարարգրել է 16 թանկարժեք գույք։
Թանկարժեք գույքի շարքերում են հետևյալ առարկաները․
Ոսկյա ձուլակտոր 32 մլն 055 հազար դրամ,
Ճաշասենյակի կահույքի հավաքածու 300 հազար դոլար,
Արծաթյա սպասքի հավաքածու 48 հազար դոլար,
Ճաշի սպասքի անվանական հավաքածու 70 հազար դոլար,
Ժամացույց 51 մլն 300 հազար դրամ,
Ժամացույց 82 մլն դրամ,
Նկարների հավաքածու 143 մլն դրամ,
Ակոսափող հրացան 6 մլն դրամ,
Նկարների հավաքածու 154 մլն դրամ,
Հեռուստացույց 5 մլն դրամ,
Հյուրասենյակի կահույքի հավաքածու 18 մլն դրամ,
Ննջասենյակի կահույքի հավաքածու 62 մլն դրամ,
Ոսկյա հուշադրամների հավաքածու 18 մլն դրամ,
Հեռադիտակ 8 հազար 500 դոլար,
Նկարների հավաքածու 235 մլն 900 հազար դրամ,
Խոհանոցի կահույքի հավաքածու 110 մլն դրամ։
Ինչպես նաև հայտարարագրում առկա են տրանսպորտի միջոցներ՝
BENTLEY
MERCEDES-BENZ
NISSAN
RANGE ROVER