Անահիտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս իշխանություն չունի։ Ահա այս մարդիկ են պահում նրան վարչապետի պաշտոնում։ Չգիտենք՝ ինչու են այդպես անում, բայց նրանք են մարդու որդու միակ հենարանը։
Մեր ապագան ոստիկանական ահա այս շարքերից անդին է։ Իրական խաղաղությունն է ոստիկանական այս շարքերից անդին։ Հոգևոր Հայաստանն է ոստիկանական այս շարքերից անդին։
Եթե մենք ուզում ենք վերականգնվել, եթե ուզում ենք վերագտնել մեր արժանապատվությունը, եթե ուզում ենք, որպեսզի Ճշմարտությունը հաղթի ստին ու կեղծիքին, ուրեմն պետք է հաղթահարենք ոստիկանական այս պատնեշը։ Հաղթանակը շատ մոտ է, ընդամենը 200 մետր այն կողմում։
Եվ հետևաբար, սիրելի հայրենակիցներ, մի կողմ դրեք բոլոր գործերը և եկեք միասին անցնեք այս ճանապարհը։ Եկեք կողք կողքի կանգնենք, որպեսզի մեր ոստիկաններին հրաման արձակող սրիկաները հասկանան՝ անիմաստ է։ Եկեք այստեղ, որպեսզի վաղը մեր զավակներին տալու պատասխան ունենանք։
Նորից ենք կրկնում՝ մեր երազանքները, իղձերն ու արժանապատվությունը ոստիկանական ահա այս շարքերից այն կողմ են։ Մենք պետք է հասնենք մեր նպատակին։
Սիրելի հայրենակիցներ, առավոտյան ձեր աշխատանքի վայրն էլ է Դեմիրճյան փողոցը, դասի վայրն էլ։ Օրը բացվելուն պես շատ կարևոր գործ ունենք անելու։ Եկեք, միասին կերտենք Հոգևոր Հայաստանը։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»: