«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ գիշեր Հյուսիսային պողոտայում հատուկ ջոկատայինները, գետնին տապալելով, քաղաքացիների էին բերման ենթարկում։ Պարզվեց' ուժեղացված ծառայություն են իրականացրել' թմրամիջոցներ, սառը զենք, գազային ատրճանակ, կեղծ վարորդական վկայականներ հայտնաբերել:
Իսկ երեկ Պռոշյան փողոցում էին սպանության փորձի կասկածներով 2 տղամարդու գետնին տապալելով՝ 50 հոգով տանում: Իհարկե, հանցագործները պետք է բացահայտվեն, բերման ենթարկվեն, պատժվեն:
Բայց ո՞վ է ասել, որ նման գործողությունների ժամանակ պետք է անպայման մարդկանց ստորացնեն, գետնին պառկեցնեն ու նոր տանեն: Այն էլ տասնյակներով' 1-2 մարդու: Այս վայրենության հեղինակն ու հովանավորն ո՞վ է, ի վերջո»: