Այսօր մասնակցել եմ «Հեռազննումն ու թվային երկվորյակները՝ գյուղատնտեսության մեջ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովին: Միջոցառման բացմանն իմ ելույթում ընդգծել եմ տեխնոլոգիական, նորարարական, թվային լուծումների առանցքային դերը՝ տնտեսության բոլոր, առանց բացառության բոլոր ոլորտներում թռիչքային զարգացում ապահովելու գործում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Այսօր գյուղատնտեսության մեջ ճշգրիտ հաշվարկները, ստույգ կանխատեսումները, ռիսկերի կառավարումն ու արդյունավետ լուծումները հնարավոր են դարձել արդի տեխնոլոգիական լուծումների, մասնավորապես, թվային երկվորյակի տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
Նոր գործիքները, ինչպիսիք են արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, ինքնավար համակարգերն օրեցօր մուտք են գործելու գյուղատնտեսների, ֆերմերների կյանք՝ լուծելու նրանց խնդիրները, նվազեցնելու ռիսկերն ու կորուստները, բարձրացնելու արտադրողականությունը և բերքի որակը»,- նշել է նախարարը։