Ամառն արձակուրդի շրջան է, ինչը նշանակում է, որ ճիշտ ժամանակն է հասկանալու, թե ինչ եք կրելու ծովափ կամ քաղաքից դուրս մեկնելիս: Արձակուրդային ամբողջական բազային (կապսուլային) հավաքածուն՝ սեզոնային նորաձևության միտումներով, ամենից հեշտ կգնեք Ozon-ում: Հարթակի հարմար զտիչները կօգնեն արագ գտնել անհրաժեշտ իրերը, ընտրել գույները, ոճերը և չափսերը, իսկ եթե ինչ-որ բան չհամապատասխանի, կարող եք հանգիստ վերադարձնել ցանկացած ապրանք՝ հանձնման կետում փորձելուց հետո:
Ինչպե՞ս գտնել կապսուլային հավաքածու։
Կապսուլային զգեստապահարանը՝ հագուստի, կոշիկի և աքսեսուարների բազմակողմանի հավաքածու է, որը կարելի է հեշտությամբ համադրել միմյանց հետ և ամեն օր հայտնվել նոր կերպարով: Նման զգեստապահարանով հեշտ է միշտ ոճային երևալը, միևնույն ժամանակ նվազագույն քանակաթյամբ հագուստ ունենալով, ինչը հատկապես կարևոր է ճանապարհորդելիս։
Արձակուրդի համար բազային հավաքածու փնտրելիս կարևոր է հաշվի առնել սեզոնի միտումները, սպասվող ակտիվությունը և կազմվածքի առանձնահատկությունները: Ծով մեկնելիս մի՛ մոռացեք լողազգեստի, ծովափնյա հագուստի ու գլխազարդի մասին։ Ցերեկային զբոսանքների համար պետք է դիտարկել շորտեր կամ կիսաշրջազգեստ, տաբատ և 2-ից 3 տոպ և շապիկ, իսկ երեկույթների կամ ժամադրության համար՝ զգեստ։ Եթե կապսուլային հավաքածուն ներառի սպիտակ վերնաշապիկ, թեթև ժակետ կամ բաճկոն՝ դուք կարող եք ստեղծել շերտավոր կերպար, որը միշտ հետաքրքիր է դիտվում: Ավելացրեք համապատասխան կոշիկներն ու աքսեսուարները և կապսուլային հավաքածուն պատրաստ է։
Ի՞նչն է թրենդային: Թոփ 10 նորաձև իրեր Ozon-ից՝ վառ ամռան համար
Թրենդ 1․ բարձր գոտկատեղով տաբատ։ Այս ոճը վերադարձել է պոդիում, ինչը նշանակում է, որ բարձր իրանները կրկին ակտուալ են առօրյա կյանքում։ 2024-ի ամռանը որքան բարձր լինի տաբատի գոտկատեղը՝ այնքան լավ։
Թրենդ 2. Կապրի։ Այս սեզոնին նորաձևություն են վերադարձել 2000-ականների կարճ կտրվածքով տաբատները։ Դրանցում ժամանակակից տեսք ունենալու համար պետք է ընտրել ոչ թե սպորտային, այլև ամենօրյա տարբերակ՝ ջինսե, կաշվից կամ վիսկոզայից։
Թրենդ 3. պոլո շապիկ: Շապիկի այս տեսակը վաղուց սիրվել է դիզայներների կողմից, նրանք շարունակում են դրանք ներառել իրենց հավաքածուներում։ Պոլոն միշտ ավելի լավ տեսք ունի, քան սովորական շապիկը, իսկ այս սեզոնին այն կարելի է համադրել ամեն ինչի հետ՝ ստեղծելով տարբեր ոճերի հետաքրքիր կերպարներ։
Թրենդ 4. Տելնյաշկա։ Ծովային մոտիվները վերադարձել են նորաձևություն, ինչը նշանակում է, որ արժե ձեր զգեստապահարան ավելացնել ծովային տրիկոտաժե վերնաշապիկը: Գույնը, ոճը և լայնությունը ընտրեք ձեր կազմվածքին համապատասխան, իսկ ավելի լավ է այն համադրել սպիտակ տաբատի կամ կիսաշրջազգեստի հետ:
Թրենդ 5․ սպիտակ զգեստ։ Ամռանը նախապատվությունը պետք է տալ բաց գույնի գործվածքներին, քանի որ դրանցով ավելի հեշտ է դիմանալ շոգին։ Այս սեզոնի թրենդը սպիտակ գույնն է և հարսանեկան ոճը։ Կարելի է հանգիստ հավաքել «total white» կերպար և չվախենալ չափից սպիտակ երևալուց։ Լրացնելով սպիտակ զգեստը մի շարք աքսեսուարներով՝ կարելի է ստեղծել լուքեր ցանկացած առիթի համար։
Թրենդ 6. վարդերով սարաֆան։ Ծաղկային պրինտը վաղուց դարձել է բազային շատ աղջիկների զգեստապահարանում: 2024-ի ամռանը հատկապես ակտուալ են ցանկացած դիզայնով և համադրությամբ վարդերը։ Սարաֆանը հիանալի տարբերակ կլինի ինչպես ընկերների հետ զբոսանքների, այնպես էլ ժամադրության համար՝ գլխավորը ճիշտ պրինտ և ոճ ընտրելն է։
Թրենդ 7. վառ վերնաշապիկ: Վերնաշապիկը հիանալի տարբերակ է շոգ եղանակի համար: Թրենդում մնալու համար ընտրեք վառ կարմիր կամ կանաչի ցանկացած երանգի տարբերակներ: Կտորը կարող է լինել ցանկացած տեսակի, ամեն ինչ կախված է ձեր նախասիրություններից:
Թրենդ 8՝ սանդալներ։ Ամռանն անհնար է առանց սանդալների: Այժմ նորաձև են բարակ գոտիներով՝ տարբեր ոլորուն տարբերակներով, քառակուսի մատներով, նաև բթամաթի վրա շեշտադրմամբ կոշիկները, այդ թվում՝ դասական վիետնամկաները։
Թրենդ 9. կաշվե գոտին ամենաթրենդային աքսեսուարն է, որը հիանալի կերպով կլրացնի ամառային կերպարները։ Այս սեզոնին ավելի լավ է ընտրել մինիմալիստական տարբերակ՝ դասական ճարմանդով։
Թրենդ 10. Մետալիկ պայուսակ: Այս սեզոնին ամեն ինչում նորաձև է մետալիկը, և պայուսակն այն օգտագործելու ամենաանվտանգ տարբերակներից է։ Միևնույն ժամանակ, պայուսակի ոճը կարող է լինել ցանկացած՝ ընդարձակից մինչև էլեգանտ կլատչ: Այս աքսեսուարը հիանալի ընդգծում է ձեր ամառային տեսքը:
Բացի հագուստից և կոշիկներից, Ozon-ում առկա են այն ամենը, ինչն անհրաժեշտ է ամռանը՝ ճամպրուկներից մինչև արևային ակնոցներ և SPF պարունակող կոսմետիկա: Մարքեթփլեյսում մշտապես անցկացվում են տարբեր ակցիաներ։ Այցելեք Ozon ամռանը թրենդային լինելու համար: