Գարեգին Խումարյանը գրում է.
Բարեկամներ, ուշադրություն։ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի վերաբերյալ կարևոր տեղեկություն ունեմ հայտնելու։
Ըտրությունների արդյունքը, կարծես թե, արդեն որոշված է, և մեղմ ասած, ունեմ հիմնավոր կասկած, որ ամսի 29-ի նիստին Հանրային հեռարձակողի խորհուրդը հաղթող է հայտարարելու Արմեն Քոլոյան անունով թեկնածուին։
Առերևույթ տեղի ունեցող կուլիսային զարգացումները, ըստ իս, շատ նման են Քրեական օրենսգրքի 438, 441 հոդվածներում նկարագրված գործողություններին, և եթե իրավապահ մարմիններից որևէ մեկը որոշի արձագանքել այս գրառմանը, ապա առաջին բանը, որ պիտի անի, Կառավարության անցագրային բաժնում ստուգում անցկացնել է։ Պետք է պարզել, թե հուլիս ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում շենքում աշխատող որ պաշտոնյան է ստորագրել Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Ara Shirinyanի և Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու Արմեն Քոլոյանի անցագրերը, ում առանձնասենյակ են նրանք միասին բարձրացել, և ինչ է տեղի ունեցել այդտեղ։
Կա ևս մեկ հանգամանք, որը, համադրված այդ հանդիպման և մրցույթի սպասվող արդյունքի հետ, կասկածի տեղ չի թողնում։ Այդ հանգամանքն առայժմ կպահեմ քննության համար։ Կարծում եմ՝ հասկանալի է, որ ավելին գիտեմ, քան հիմա գրում եմ:
Հանրային հեռարձակողի խորհուրդ, Վահագն Թևոսյան, Arpi Voskanyan, Վասակ Դարբինյան, Varujan Olkinyan և Aram Sukiasyan, պահանջում եմ դադարեցնել քստմնելի այս ֆարսը։ Հույսս մեծ է, որ առնվազն ձեզնից ոմանց «մութ» են խաղացնում, և դուք այս մասին պարզապես չգիտեիք։ Չեղարկեք այս մրցույթը և նշանակեք նորը։
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները չպիտի Հանրային հեռարձակողի տնօրեն ընտրեն։ Դա պետք է անեն անկախ ընտրիչները, ինչպես եղել է միշտ՝ սկսած 2010 թվականից։ Չեղարկեք մրցույթը։ Վերականգնեք անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը, որ այս մրցույթին ընդառաջ վերացրել էիք ապրլի 5-ի կամայական ձեր որոշմամբ, և նոր մրցույթ նշանակեք։
Համը դուրս է եկել։
Մրցույթի մնացած մասնակիցներին՝ Bella Hovhannisyan, Mher Margaryan, Միքայել Յալանուզյան, Լուսինե Պետրոսյան, Հակոբ Ռուբինյան, Nazeli Ohanyan, ձեր նկատմամբ ազնիվ չեն եղել: Պահանջեք անկախ մրցութային հանձնաժողով: Իրավաբան վարձեք: Սկսեք նախապատրաստվել մրցույթի արդյունքը դատարանում բողոքարկելուն: Իսկ եթե ամսի 29-ից հետո մրցույթի արդյունքը դատարան չեք տանելու, հետ կանգնեք այս ֆարսը լեգիտիմացնող ֆոնային թեկնածուի անպատվաբեր դերից։ Ի նշան բողոքի՝ բոյկոտեք մրցույթը, ձեր հայտերը հետ վերցրեք և հայտարարեք այդ մասին։ Դեռ ժամանակ կա։
Եթե որոշում կայացնելու համար լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեք, ձեր տրամադրության տակ եմ։
Հանրային հեռարձակման ճակատագրով մտահոգ մարդկանց. ինձ հաճախ հարցնում եք' «բա մենք ինչ անենք, ինչով նպաստենք արդարացի հանգուցալուծմանը»: Բոլոր հնարավոր եղանակներով պահանջեք Հանրային հեռարձակողի խորհուրդ-ի անդամներից վերականգնել անկախ մրցութային հանձնաժողովը, որը նրանք չեղարկել էին 24 թվականի ապրիլի 5-ի N33-Լ որոշմամբ, և ռադիոյի տնօրենի մրցույթն անցկացնել անկախ ընտրիչների ընթացակարգով: Մնացել է մեկ շաբաթ: Իրավիճակ փոխելու համար ուղիղ այդքան ժամանակ ունենք: