ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Փաստացի իմ նկատմամբ (ես գործով դեռ վկա եմ անցնում) հարուցված քրեական վարույթի առիթով դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ ինչպես քաղաքական, այնպես էլ խոսքի ազատության և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։
IԵվ ակնկալում եմ գործուն աջակցություն՝ պայքարելու իմ նկատմամբ ապօրինաբար գործադրվող ճնշման գործընթացի դեմ, քանի որ ես Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ.
✔️խոչընդոտ միջազգայնորեն սահմանված և ներպետական օրենսդրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքի
✔️խոչընդոտ իմ' որպես պատգամավորի, անկախ, անկաշկանդ գործելու իրավունքի
✔️ճնշում, որպեսզի ուրիշի խախտված իրավունքների վերականգնմամբ չզբաղվեմ
✔️արգելք՝ միջազգային գործընկերների հետ հաղորդակցվելու
✔️փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար
Իհարկե, ես շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես որ աշխատում եմ տարիներ շարունակ և հավատարիմ եմ մնում արդարության, թափանցիկության ու մարդու իրավունքների սկզբունքների պաշտպանության իմ հանձնառությանը»: