Գործարար Վրույր Փենեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս օրերին Հայաստանում անց է կացվում «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը, որին առաջին անգամ մասնակցեց Մոնակոյից ժամանած թիմ։
Ավելի հաճելի էր ողջունել թիմում հայկական արմատներով մասնակցի՝ հանձինս Վերոնիք Ասլանյանի։
Վստահ եմ , որ անգամ նման փոքրիկ համագործակցությունները դրական ազդակներ կուղորդեն գրվող Հայաստան-Մոնակո հարաբերություններին»։