Slaq.am.  — Պարոն Սահակյան առաջիկայումքաղաքապետի ընտրություններն են, և ՀՀԿ-իցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ ՏարոնՄարգարյանը. ըստ Ձեզ ո՞ր խնդիրներում է թերացելՏարոն Մարգարյանը:

— Թերացումներ ասածը մի փոքր լայն հասկացություն է, մենք տեսնում ենք այն խնդիրները,որոնց մասին խոսում է Տարոն Մարգարյանը, որպես քաղաքապետ և ավագանում ցուցակըգլխավորող թեկնածու: Եվ տարբեր համայնքներում այդ խնդիրները տարբեր են: Թերանալը, եթեասենք, որ ոչ մի գործ չեն արել , դրա համար են թերացել, դա այդպես չէ, պարզապեսհնարավորությունների խնդիր է, թե որքանով ունի հնարավորություն քաղաքային բյուջեն:

— Ո՞րն է Երևանում ամենահրատապ խնդիրը:

— Ըստ ինձ կարևորագույն խնդիրը քաղաքի բեռնափոխադրումն է, երբ պիկ ժամերիննկատում ենք, որ երթևեկելը գրեթե անհնար է և տեսնում ենք քաղաքային իշխանության այնքայլերը, որոնք տանում են դեպի այդ խնդրի լուծմանը: Օրինակ՝ Աջափնյակից շրջանցողճանապարհը և առաջիկայում նախատեսվում են նաև նմանատիպ մի քանի փոփոխություններ:Նաև կարևոր է վերելակների խնդիրները, ես որպես քաղաքացի տեսնում եմ, որ այս խնդիրներնեն հրատապ:

— Բեռնաթափման խնդիրը լուծելու համար որքանո՞վ եք անհրաժեշտ համարումմետրոյի կայարանների ավելացումը, շարունակությունը:

— Դրանք բավականին լուրջ գումարների հարց են, ֆինանսական խնդիրներ կան, սրանքայնպիսի հարցեր են, որոնց գլոբալ լուծումներ են անհրաժեշտ: Ես վստահ եմ, նաևտեղեկացված եմ, որ մետրոյի հետ կապված որոշակի բանակցություններ իրականացվում են,իսկ թե առաջիկայում ինչ ընթացք կունենա, ցույց կտա ապագան: Իհարկե, սա կարևոր է,սակայն միևնույն ժամանակ մետրոյի շինարարությունը բավական թանկ հաճույք է: Բայց նաևբեռնաթափման հետ կապված, կարող ենք օբյեկտիվորեն նշենք, որ տրանսպորտի ոլորտումբավական փոփոխություններ եղել են: Օրինակ՝ «Ռաֆ» մակնիշի ավտոբուսներն արդենշրջանառությունից դուրս են եկել, ամեն ինչ արվում է, որ քաղաքային տրանսպորտն ավելի շատնստատեղերով ավտոբուսներով լինի, որպեսզի երթևեկության ծանրաբեռնվածությունըթեթևանա: Իհարկե, քաղաքը զարգանում, աճում է, և, բնականաբար, խնդիրներն էլ իրենցհերթին, բայց ես մի բանում վստահ եմ, որ մեր քաղաքապետն այն քաղաքապետն է, ով օր ուգիշեր նաև աշխատում է և այդ խնդիրներին տեղյակ է ու իր օպերատիվ արձագանքումն այդխնդիրներին, թույլ է տալիս մտածելու, որ այս խնդիրները նաև մոտ ապագայում կստանանիրենց լուծումները:

— Նաև հաճախ է շրջանառվում այն միտքը, որ քաղաքում խնդիրներըլուծվում են հաշվի չառնելով առաջնահերթությունները. այսինքն՝ քաղաքայինբյուջեն ծախսվում է այն խնդիրների լուծման վրա, որոնք առաջնահերթ չենհասարակության համար:

— Ես այդ կարծիքներ հայտնողների վրա միշտ զարմացել եմ, որովհետև երբ իրենք գնումեն եվրոպական այլ երկրներ, տեսնելով զարդարված, տոնական տեսք ստացած քաղաքը գալիսեն ասում «այ բա մենք նման քաղաքապետ չունենայինք, բա մեր քաղաքն էլ նման ձևովզարդարված չլիներ», բայց իմ խորին համոզմամբ, ես անկեղծ ուրախացա, երբ տեսա, որ մերքաղաքն էլ գեղեցիկ զարդարված է, տոնական տեսք ունի: Նույն Հյուսիսային պողոտայումկրպակներ էին դրված, որտեղ հուշանվերներ էին վաճառվում, մի փոքրիկ էլեմենտ էր, բայցքաղաքին տոնական տեսք էր տվել: Եվ սրա մասին խոսել վատը, ես չդասվելով իրենց շարքինմիայն կասեմ, որ սա ճաշակի խնդիր է:

— Ձեր խոսքում այսօր ասուլիսի ընթացքում նշեցիք, որ լինելովքաղաքական մեծամասնություն' խաղի կանոնները դուք եքթելադրում.կմեկնաբանե՞ք:

— Այո, բոլորը ստիպված են համակերպվել այս մտքի հետ:

— Եթե քաղաքապետի ընտրություններում էլ հաղթանակ տանեք, ի՞նչ էսպասվում հասարակությանը:

— Էլի մենք ենք թելադրում, թող մի փոքր նաև կոշտ հնչի, բայց, եթե մենք մեր կատարածաշխատանքի արդյունքում ունենք վստահություն, ժողովուրդը մեր հետ է իր հույսերը կապում,մենք ունենալով այդ վստահությունը, և մենք թելադրելով այդ խաղի կանոնները, մենք գնացինքկոալիցիոն կառավարման «Օրինաց երկրի» հետ, դա նշանակում է, որ մենք պատրաստ ենքառողջ մրցակցության և եթե ինչ-որ կապրիզներ են այս կամ այն քաղաքական գործընթացներիհետ և փորձում են շանտաժի միջոցով որոշակի խնդիրներ լուծել, այ այստեղ մենք ասում ենք,որ խաղի կանոնները մենք ենք թելադրում: Եվ եթե քննադատություններ կան, և այդքննադատությունները կառուցողական են , այլ ոչ ընդդեմ ինչ-որ խնդիրների: Մենք տեսնում ենք,որ ամբողջ ընդդիմադիր ուժի քննադատություններն ընդդեմ են և չեն կարողանում իրենք իրենցմեջ համախմբվել, որովհետև ընդդեմ են ինչ-որ բանի, ոչ թե հանուն ինչ-որ բանի, որպեսզիամբողջ ընդդիմադիր դաշտը համախմբվի և շատ ավելի ուժեղ լինի: Չկարողացաննախընտրական շրջանում իրենց ծրագրերով համախմբվել մեկ միասնական ճակատով գնան,որպեսզի դիմակայեն և տեսնում ենք, որ իրենք են այսօր համակերպվել, որ իրենց և մեր ուժերըհամաչափ չեն, խնդիրը մեր մեջ չէ, այլ իրենց մեջ է և պետք է չարությունը մեր միջից հանենք,որովհետև չարությամբ ոչ մի գործ, քայլ, գործողություն չի կարող հաջողություն ունենալ:

Սահականուշ Պողոսյան