Lragir.am. Ապրիլի 19-ին, ժամը 15.53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 12 տան 1-ին հարկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ արձագանքման խումբը
Հրշեջ-փրկարարները Զ. Հովսեփյանին պատկանող տան 1-ին հարկում բազմոցի մեջ հայտնաբերել են «РГД-5» տեսակի նռնակ:
Պարզվել է, որ գտածոն ուսումնական նռնակ է: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք: