Slaq.am. Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանի պաշտոնանկության մասին լուրերը դեռ վաղուց էր շրջանառվում։ Շրջանառվում էին նաև նախախարի հավանական անունները; Այսօր շրջանառվում է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի անունը: Slaq.am–ը խոսեց Հովհաննես Սահակյանի հետ։

–Պարոն Սահակյան բնապահպանության նախարարի պաշտոնի առաջարկ ստացե՞լ եք։

–Նման առաջարկ չեմ ստացել, և որպես պարտաճանաչ կուսակցական՝ իմ վրա դրված ցանկացած պարտականություն ու ցանկացած աշխատանք, պատրաստ եմ իրականցնել բարձր պատասխանատվությամբ։ Եվ որպես պատգամավոր և որպես ֆրակցիայի ղեկավար բավականին շատ անելիք ունեմ։ Նման առաջարկ ու քննարկում, գոնե իմ ներկայացությամբ կամ ինձ հետ չի եղել։

–Իսկ եթե այնուամենայնիվ ստանաք նման առաջարկ, կընդունե՞ք։ Նկատի ունեմ, այդ ոլորտից քաջատեղյա՞կ եք։

–Երբ որ ստանամ, կփորձեմ մտածել դրա մասին։ Երբ նման առաջարկ լինի, այդ ժամանակ էլ որոշում կկայացնեմ։