Aravot.am-ը գրում է, որ այսօր Գյումրիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջարդի ձորում Եղեռնի զոհերի հիշատակը հարգելիս՝ մասնակիցներն ակամա անդրադաձան նաև Գյումրիում երեկ օրը ցերեկով հնչած կրակոցներին, ինչի հետևանքով մարդ սպանվեց:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրագրողների հետ զրույցում այսպես արտահայտեց իր մտահոգությունը. «Սա ողբերգություն էր, մենք պետք է հասկանանք, որ Սրբազանը ճիշտ ասեց, թե հայի ձեռքով հայի արյուն չպիտի թափվի: Մենք պետք է զերծ մնանք նման բաներից, որովհետև մարդկային կյանք խլվեց երեկ: Ես դատապարտում են նման երևույթները, Գյումրիում ոնց որ թե բարոյահոգեբանական մթոնլորտ էր փոխվում, բայց նորից մեր տրամադրությունը փոխվեց, նորից էն, ինչ որ մենք ուզում ենք, ոնց որ թե նորից խանգարվեց: Էսօր ես՝ որպես քաղաքապետ, փորձում եմ, որ ամեն ինչը փոխվի, լինի համախմբված, ճիշտ, որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքը վերականգել, կառուցել, մարդկանց տրամադրություն փոխել, աշխատատեղեր ստեղծել: Ի՞նչ ասեմ, ցավում եմ ուղղակի, երիտասարդ մարդու կյանք խլվեց: Իհարկե, պատասխան կտա ամեն մարդ իր արածի համար, ուղղակի չէի ուզենա, որ էդպիսի բան լիներ և նորից ասեին, որ Գյումրին կրիմինալ քաղաք է: Չէի ուզի, որ պիտակներ կպցնեն, որովհետև Գյումրին ինձ համար մշակույթի և սպորտի քաղաքի է էսօր, ցավում եմ»: