Tert.am. Թուրքական Sol կոմունիստական թերթի՝ միջազգային նորությունների բաժնի խմբագիր Ալի Օրնեկի նկատմամբ պայմանական պատիժ են սահմանել երկրի նախագահին վիրավորելու համար: Այս մասին հատնում է Lenta.ru-ն՝ հղում անելով թուրքական Today’s Zaman-ին:

Ալի Օրնեկը դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման՝ պայմանով, որ պատիժը կդառնա իրական, եթե լրագրողը ևս մեկ նմանատիպ իրավախախտում անի առաջիկա 5 տարիների ընթացքում: Նրան դատապարտել էին նախագահ Աբդուլլա Գյուլի անունը կրող համալսարանի մասին արված մեկնաբանությունների համար, որոնք նա տեղադրել էր Itusozluk կայքում: Նա կարծիք էր հայտնել, որ այդ համալսարանի շրջանավարտները գնալու են նախագահի հետքերով: Իսկ Գյուլը հայտարարել էր. «Այս համալսարանում տիրում է գործազրկությունը, կաշառակերությունը և հովանավորչությունը»:

Դատարանում Օրնեկը հայտարարել է, որ իր խոսքերը չեն վիրավորել նախագահի անձը, այլ վերաբերել են նրա քաղաքական հայացքներին:

2013-ի փետրվարին թուրքական դատարանը առաջին անգամ ազատազրկման վճիռ է կայացրել Twitter-ում վիրավորանքներ և սպառնալիքներ հրապարակելու համար: Միկրոբլոգի օգտատերն այն ժամանակ դատապարտվել էր 5 ամսվա ազատազրկման մոդելին վիրավորելու համար: