«Վրաստանի ներկա ռազմական ուսմունքն այլևս չի դիտարկում Ռուսաստանին որպես թշնամի, ինչպես դա սահմանված էր Ազգային անվտանգության խորհրդի կողմից մշակված նախորդ փաստաթղթում»,-հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ուրբաթ օրը «Ռուսթավի-2» հեռուստաընկերությամբ իր ելույթի ժամանակ. մեջբերում Интерфакс-ը:

Նա նշել է, որ ընդունված նոր փաստաթուղթը կազմվել է ավելի մեղմ տոնի վրա:

«Նոր իշխանություններին հաջողվեց փոխել Վրաստանի ռազմական հռետորիկան, և հենց այդ նոր հռետորիկան էլ Վրաստանի համար վերաբացեց ռուսական շուկան»,-հայտարարել է վրաց վարչապետը: