Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ն համաձայն չէ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը և մտահոգ է հարևան երկրի նկատմամբ նրա գործողությունների կապակցությամբ, սակայն ՌԴ-ին չի համարում իր հակառակորդ, առավել ևս' թշնամի: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ամերիկացի դիվանագետ Ալեքսանդր Վերշբոուի խոսքերը:

 

Լրագրողները հարցրել են Քիրբիից՝ կիսո՞ւմ են արդյոք Ռուսաստանի վերաբերյալ նման կարծիքն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերը, որի ի պատասխան Վերշբոուն հայտնել է, որ ՆԱՏՕ-ն հարկադրված է Ռուսաստանը դիտարկել ոչ թե որպես գործընկեր, այլ՝ որպես հակառակորդ:

 

Քիրբիի խոսքով' Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունները կրում են ավելի լայն և երբեմն բարդ բնույթ, և չկա որևէ պատճառ, որպեսզի իրենք Ռուսաստանը համարեն իրենց թշնամի, եթե իհարկե, վերջինս ինքը չի ցանկանում թշնամի դառնալ: