Mediamall.am-ը ցավով տեղեկացավ, որ 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս, լրագրող Մարգո Ղուկասյանը:

Ղուկասյանը ծնվել էր Գյումրիում, ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև երկար տարիներ աշխատել «Պիոներ կանչ» թերթում և «Գարուն» ամսագրում:

Mediamall.am-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Մարգո Ղուկասյանի ընտանիքին և հարազատներին:

Մարգո Ղուկասյանի կյանքի և ստեղծագործական ուղու մանրամասներին ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել տեսանյութը.