Այսօր համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում ԲՀԿ երիտասարդները Հյուսիսային պողոտայում թռուցիկներ բաժանելիս հանդիպում են Ռուբեն Հախվերդյանին, և նրանց միջև տեղի է ունենում զրույց:

«Ծառուկյանին ճանաչում եմ 87 թվից, գործարար մարդ է, գիտեմ, որ մի օրում չի դարձել միլիոնատեր, ոնց ուրիշները, որ մի օր զարթնում տեսնում են, որ միլիոնատեր են: Նույնիսկ իր մայրը մինչև էսօր, 80-անց կին է, ամեն օր գնում է գործի: Ես կուզենայի, իհարկե, ու կարծում եմ՝ «Բարգավաճը» կհաղթի, եթե, իհարկե, չկեղծեն: Գիտեմ, որ վերջում միտինգ պիտի անեք, և եթե Ծառուկյանը մասնակցի, ես անպայման մասնակցելու եմ, հաղորդեք, որ եթե պետք է մեր խմբով էլ կմասնակցենք, կաջակցենք, հաղորդեք, որ ես հույս ունեմ, որ «Բարգավաճը» հաղթելու է: