Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին է եղել այսօր Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության թիրախը: Այդ մասին այսօր հաղորդել է լիբանանյան «Ալ-Մանար» արբանյակային կայանը: Նախնական տվյալներով Սիրիայի նախարարների կաբինետի ղեկավարը չի տուժել:

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ այդ ահաբեկչության հետևանքով զոհվել է վարչապետի թիկնապահներից մեկը, իսկ որոշ տեղական հեռուստաալիքների հաղորդմամբ էլ զոհերի թիվն անցնում է 12-ից:

Ավելի վաղ լրատվություն էր ստացվել, որ պայթուցիկ սարքը գործել է Մեզզա փողոցում, որի հետևանքով մահացել է 6 և վիրավորվել 13 մարդ, տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: