Գերմանիայի օրենսդրությամբ փախուստը քրեակատարողական հիմնարկից որևէ կերպ չի պատժվում:
Պատճառն այն է, որ դեռևս 1880թ. գերմանական դատարանը հանգել է այն եզրակացության, որ ազատության ձգտումը մարդու հիմնական բնազդներից մեկն է, ուստի այն չի կարող պատժվել:

«Ի տարբերություն Գերմանիայի քրեական օրենսգրքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝ փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից հանցագործություն է»,- այս մասին Իրավաբան.net-ի լրագրողին հայտնեց ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելեց.

Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) այլ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով:

Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել կամ ձերբակալվել էր:

Աղբյուրը՝ Իրավաբան.net