Թուրքմենստանի նախագահը ձիարշավի ժամանակ վայր է ընկել սեփական ձիուց: Ինչպես հաղորդում է BBC-ն, նախագահի ձին առաջինն է մոտեցել եզրագծին, սակայն հանկարծակի սայթաքել է և իր գլխի վրայով շպրտել նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամմեդին: Գետնին հայտնված պետության ղեկավարին օգնության են շտապել անվտանգության ծառայության աշխատակիցները և տեղափոխել դեպի շտապ օգնության մեքենան: Միջադեպին հետևող հանդիսատեսը կեսժամանոց լռության մեջ է խորասուզվել: Պաշտոնական անձինք խնդրել են հեռացնել նկարահանած կադրերն ու լուսանկարները՝ տեղի ունեցածն անվանելով «սպորտային միջադեպ»: