Մայիսի 5-ին՝ ժամը 19.56-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարսի փողոցում՝ էլ. ցանցի մոտակայքում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները էլ. ենթակայանի մոտակայքում հայտնաբերել են «Ֆ-1» տիպի ուսումնական նռնակ և տեղափոխել ոստիկանության բաժին: