ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որով ԱԺ պատգամավորը կոռեկտության կոչ էր անում իրեն, ասել է. «Երիտասարդ պատգամավոր է, թող կայանա»:
Հիշեցնենք, որ ոստիկանապետը Գյումրիի կրակոցներից հետո հայտարարել էր, որ որոշ պատգամավորներ զանգահարել են իր տեղակալին և դիմել ինչ-ինչ հարցերով, ինչին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանը, դիմելով պատգամավորին, ասել էր. «Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛»:
ԱԺ նիստի ժամանակ հիշեցնելով ոստիկանապետի հայտնի արտահայտությունը՝ Փաշինյանը կոռեկտության կոչ էր արել Վլադիմիր Գասպարյանին:
Տեսանյութը՝ henaran.am-ի: