Panorama.am. Վարչապետ Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ է: Այսօր «Ազատություն» ռկ-ի եթերում հայտարարեց գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը' անդրադառնալով կառավարության ղեկավարի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը:

Սուքիասյանը նշեց, որ գործող վարչապետը մեծ փորձ ունի, «էս երկրի ամեն մի հատվածից տեղյակ է»:
«Եթե վերցնենք, ամբողջ ներկապնակում Տիգրան Սարգսյանի նման մեծ փորձ ունեցող կարևոր ինստիտուտներում չկա: Դեռ 89 թվականից շարժման մեջ էր, լավ հիշում եմ, դասախոսություններ էր փոքրի կարդում, թե ինչպիսի Հայաստան ենք ունենալու»,-ասաց Սուքիասյանը:

Գործարարի խոսքով, հիմա ճգնաժամի տարիներ են, «բայց որ ինքը բարեփոխիչ է, բոլորս լավ գիտենք»:
Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ բարեփոխումներ չի իրականացնում, Խ. Սուքիասյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ քաղաքական համակարգից է, իր անձինց չէ»: