Slaq.am. Անկեղծության համար պետք է նշեմ, որ այն ժամանակ, երբ դեռևս Տիգրան Սարգսյանը նոր էր նշանակվում վարչապետ, շատերը քննադատում էին այդ նշանակումը, սակայն այդ ժամանակ ևս Խաչատուր Սուքիասյանը պնդում էր, որ դա լավագույն որոշումներից է, քանզի, նա համոզված էր, որ Տիգրան Սարգսյանը կարող է լինել լավ վարչապետ: Ինչու՞ է այսօր հայտնի գործարարը, իսկ Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի նորանկախ պատմության առաջին գործարարներից մեկն է, կարելի է ասել, որ բիզնես մթնոլորտը ձևավորվել է նաև նրա գործունեության արդյունքում, և միանշանակ կարելի է համարել, որ Սուքիասյանները Հայաստանի բիզնեսի ձևավորման և արմատավորման առանցքում կանգնած ընտանիքներից են, եթե ոչ առաջինը: Հետևաբար, շատ կարևոր է' ինչու է նման կոլիբրի գործարարը հենց այս պահին փաստացի սատարում Տիգրան Սարգսյանին: Ակնհայտ է, որ բոլոր օլիգարխիկ շրջանակները մինչ վերջին վայրկյանը պայքարեցին, որ Տիգրան Սարսյանը փոխվի, բայց ՀՀ նախագահը կուլ չգնաց օլիգարխիայի պահանջին և չփոխեց Տիգրան Սարգսյանին: Իսկ այսօր, երբ նման գործարարը պաշտպանում է Տիգրան Սարգսյանին, դրանով ևս մեկ անգամ ապացուցվում է, որ Տիգրան Սարգսյանն այն վարչապետն է, ով փորձում է արմատական փոփոխություն անել տնտեսության կառավարման համակարգում: Իսկ այն որ Խաչատուր Սուքիասյանը վաղուց արդեն օլիգարխ չէ և նա ինստիտուցիոնալ բիզնեսի սեփականատեր է և այն, որ նրա բիզնեսն այսօր օլիգարխիա չէ, այլ ընդամենը բիզնես համակարգ է, ով վճարում է իր հարկերը և ազատ մրցակցային պայմաններում կարողանում է գոյատևել. հետևաբար կարելի է ասել, որ Խաչատուր Սուքիասյանը ևս ընկալել է, այն, որ Տիգրան Սարգսյանն է այն մարդը, ում միջոցով հնարավոր է օլիգարխիան քանդել: Եվ քանի որ այսօր Խաչատուր Սուքիասյանը օլիգարխ չէ, այլ օրինական գործարար, ինքն էլ իր մաշկի վրա զգում է, որ օլիգարխները խանգարում են հենց իր տիպի գործարարներին զանգանալու: Հետևաբար կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանը դառնում է այն մարդը, ով կանգնած է օրինական և անօրինական բիզնեսների կենտրոնում, ում միջոցով քաղաքակիրթ գործարար աշխարհը տեսնում է օլիգարխիայի դեմ հաղթանակը: Այստեղ կարելի է մեկ բան նկատել, որ եթե իրոք Տիգրան Սարգսյանին հաջողվի պայքարել օլիգարխիայի դեմ և հաղթել, ապա Հայաստանում կձևավորվի մի մթնոլորտ, որտեղ Խաչատուր Սուքիասյանի նման, այսինքն քաղաքակիրթ գործելաոճ ունեցող գործարարները, հնարավորություն կունենան աշխատելու: Որպեսզի Տիգրան Սարգսյանին դա հաջողվի նման գործարարները ևս պետք է նրան աջակցեն: Թե որքանով անկեղծ այս որակի գործարարները կաջակցեն Տիգրան Սարգսյանին, ցույց կտա ժամանակը: Բայց մի բան ակնհայտ է, որ ՀՀ նախագահը Տիգրան Սարգսյանին վերանշանակելով վարչապետ' ցույց տվեց բոլորին, որ հակաօլիգարխիկ պայքարը շարունակվելու է և Հայաստանը առաջիկայում դառնալու է մի պետություն, որտեղ բիզնեսմենը լինելու է ամենահարգված դեմքերից մեկը, բայց այն բիզնեսմենը ով վճարելու է իր հարկերը, բարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերելու գործարարների հանդեպ:

ՀԳ. Գործարարի դերն ու նշանակությունը բավականին կարևոր է հասարակության ներսում. կարելի է ասել կապիտալիստական երկրի ամենաառանցքային դերակատարներից մեկը հենց գործարարն է, ով ստեղծում է աշխատատեղեր և վճարում է հարկեր: Բայց գործարարները ևս պետք է ունենան իրենց պատկերացումները պետության հանդեպ և բարեխղճորեն պետք է կատարեն իրենց պարտականությունները, այլ ոչ թե օգտվեն այն արտոնություններից ու շքեղ կյանքից, որը նրանց հնարավորություն է տալիս իրենց գործունեությունը: Հետևաբար մեզ պետք է առողջ մտածելակերպ ունեցող գործարար և մյուս կողմից այդ գործարարի շահերը պաշտպանող իշխանություն: Այսօր կարծես թե մենք ունենում ենք և մեկը, և մյուսը: Եվ եթե այս ավանդույթները շարունակվի, մենք կունենաք մի պետություն, որտեղ գործարարը կլինի հարգված և ապավով:

Մենուա Հարությունյան