Tert.am. Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում արջը հարձակվել է 2 տղամարդու վրա և հոշոտել նրանցից մեկին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանը գնդակահարել է գազազած արջին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Տղամարդկանցից մեկը հաջողացրել է փրկվել արջի ճանկերից ու դիմել ոստիկանությանը՝ պատմելով տեղի ունեցածի մասին։ Հետևելով արյան հետքերին իրավապահները հայտնաբերել են 46-ամյա տղամարդու՝ հողի մեջ թաղված դին։

Այդ պահին կատաղած արջը կրկին դիմել է հարձակման, և կենդանուն կանգնեցրել են միայն «Կալաշնիկով» ինքնաձիգից արձակված կրակոցները։