Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքում կազմակերպած պայթյունների կապակցությամբ ձերբակալվել է 5 քաղաքացի, որոնցից 3-ը Սիրիայի քաղաքացիներ են. հայտնում է թուրքական NTV հեռուստանընկերությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ 15 րոպե ընդմիջումով 2 պայթյուն է որոտացել այսօր Ռեյհանլի քաղաքի քաղաքապետարանի և փոստի շենքերի մոտ: Նախնական տվյալներով՝ զոհյվել է 18 մարդ, 46-ը վիրավոր են: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, ելույթ ունենալով ուղիղ եթերում, հայտարարել է, որ քաղաքում բնակվում է 20-25 հազար սիրիացի փախստական, ինչը վաղուց արդեն լարվածություն էր առաջ բերել քաղաքում, որտեղի բնակչությունը դժգոհ էր հարևան երկրից ներգաղթող բնակչության քանակի աճից: Վարչապետը նաև նշել է, որ նման երևույթները հնարավոր են Թուրքիայի համար այնպիսի բարդ ժամանակաշրջանում, որում երկիրն այժմ գտնվում է քրդական խնդիրը կարգավորելիս: