Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է Հռոմի Պապի զգեստներ հագած փողոցային դերասանին. գրում է Russia Today-ը: Այն բանի համար, որ դերասանը ջրի 2 կաթիլի պես նման է եղել Հռոմի նախկին Պապ Հովհաննես Պողոս 2-րդին, նրան սպառնում է 900 եվրո տուգանք: Նրան ձերբակալել են ուրիշի տիտղոսը ապօրինի յուրացնելու համար, ինչը, իտալական օրենքի համաձայն, իրավախախտում է. պարզաբանել է ոստիկանության ներկայացուցիչը:

Այս պահին դերասանին ազատ են արձակել: Սակայն նա չի ազատվել դատարանի վճռով նշանակված մինչև 929 եվրո տուգանքը վճարելուց:
Ոստիկաններից մեկը նշել է, որ եթե Սլովակիայի 5-ամյա քաղաքացին նույն հաջողությամբ հագած լիներ, օրինակ, Թութանհամոնի զգեստները, ապա միանշանակ հեռու կմնար գլխին եկած փորձանքից:

Ձերբակալված դերասաննը արդեն մի քանի շաբաթ է, գլադիատորների և ցենտուրիոնների հետ միասին Հռոմի Պապի կերպարով գումար էր վաստակում Կոլիզեյի մոտակայքում, որոնց հետո սիրում են լուսանկարվել զբոսաշրջիկները:

Ոստիկանությունը նշել է, որ ինքն անանուն բողոք է ստացել խմբի դեմ:

Փողոցում աշխատող առևտրականը պատմել է, որ «պոնտիֆիկոսին» տարել է քաղաքացիական հագուստով 2 ոստիկան, ովքեր սկզբում որպես զբոսաշրջիկներ են ներկայացել: