
Replik.am. Սիրիայի գրոհայինների կողմից համացանցում տարածած տեսանյութը առաջացրել է իրավապաշտպանների և սիրիական իշխանությունների զայրույթը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ահաբեկիչների ենթադրյալ ղեկավարներից մեկը դանակով հանում զոհված զինվորի սիրտը և կծում այն' կոչ անելով այդ կերպ վարվել Բաշար Ասադի բոլոր զինվորների հետ:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այն անվանել է ռազմական հանցագործություն և հայտարարել է, որ նման հանցագործները պետք է պատասխան տան միջազգայաին դատարանի առջև:
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները արդեն հայտարարել են, որ տեսանյությում երևացող հրամանատարը կկրի իր պատիժը:
Ինչպես պնդում է BBC-ի թղթակիցը վերահիշյալ սարսափելի տեսանյութը կարող է կտրոկ փչացնել սիրիական ընդդիմության իմիջը, մինչդեռ ԱՄՆ-ը ր արևմտյան մյոուս երկրները քննարկում են ընդդիմադիրներին օգնություն տրամադրելու հարցը: