Հյուսիսային պողոտայում մայիսի 10-ի երեկոյան տեղի ունեցած արյունոտ միջադեպը, որի ժամանակ առանց դնչկալի պիտբուլը հոշոտել է ավելի փոքր տնական շնիկին, ոստիկանները չեն միջամտել, նրանց փոխարեն անցորդները ձեռքից խլելով ռետինե մահակները, ծեծել, դանակահարել ու ջուր են լցրել պիտբուլի վրա։ eMedia.am-ը տեղեկացրել էր, որ միջադեպին ներկա ոստիկանները չեն միջամտել, և անցորդներն են նրանց ձեռքի ռետինե մահակներով փորձել բաժանել շներին: ՀՀ ոստիկանությունից eMedia.am-ին տեղեկացրեցին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: