Մայիսի 17-ին՝ ժամը 00.07-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի «Թալինի դաշտ» կոչվող հանդամասում կորել է քաղաքացի. 1958 թ. ծնված Քնար Կարապետյանը, ով դուրս է եկել տանից ժամը 18.00-ի սահմաններում' դաշտ գնալու պատրվակով և չի վերադարձել, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 03.00-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի պատճառով,
Ժամը 05.30-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Մայիսի 17-ին, ժամը 09.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում կորած քաղաքացին վերջինիս հարազատների կողմից հայտնաբերվել է Աշնակ գյուղում ողջ և անվնաս: