Lurer.com–ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ՝ «Երբևէ կարտագաղթե՞ք Հայաստանից»:

Հարցվածների 74%-ը (5820 ձայն) պատրաստ է արտագաղթել Հայաստանից, իսկ 16%-ը (1290 ձայն) գտնում է, որ երբևէ չի լքի Հայաստանը:

Նշված հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 10%-ը (770 ձայն):

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 7880 ընթերցող: