«Սիրելի հայրենակիցներ, ձեր խանդավառությամբ վարակված, ես շնորհավորում եմ բոլորիդ այս սրբազան տոնի առթիվ:
Մարդու բնածին իրավունքը ազատությունն է: Յուրաքանչյուր անհատ Աստծու կողմից ծնվում է որպես ազատ մարդ և միայն ծնունդից հետո է, որ աշխարհի օրենքները նրան դնում են ստրկության մեջ: Ոչ մի անհատ չի կարող ազատ լինել, եթե ազատ չէ այդ անհատը ներկայացնող ազգը: Ազգը բաղկացած է անհատներից և քանի դեռ ազգը ազատ չէ, այդ ազգը կազմող որևէ անհատ չի կարող լիակատար ազատություն ունենալ: Իսկ ազատությունը միակ այն պայմանն է, որը ապահովում է ցանկացած անհատի, ցանկացած ժողովրդի երջանկությունը և բարորությունը:» - Լևոն Տեր-Պետրոսյան, 28.05.1991թ: