ԱՄՆ-ում Alaska Airlines ավիաընկերության Անքորիջ-Փորթլենդ չվերթի ժամանակ 23-ամյա տղամարդը փորձել է բացել օդանավի պատուհանը. գրում է Foxnews-ը:
Ուղևորները պատմում են, որ Ալեքսանդր Մայքլ Հերերա անունով երիտասարդը թռիչքի ժամանակ մոտեցել է պատուհանին և փորձել բացել այն: Ականատեսնրը կարողացել են հետ պահել նրան և կապկպել նրա ձեռքերը մինչև ինքնաթիռի վայրէջք կատարելը:
Արդեն օդանավակայանում չարագործին պատրաստ դիմավորել են հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, որոնք տղամարդուն պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել: Երեքշաբթի օրը նա կկանգնի դաշնային դատարանի առջև:
Նշենք, որ օդանավում գտվում էր 137 ուղևոր: