Ինչպես արդեն Lurer.com-ը տեղեկացրել էր, այսօր՝ մայիսի 29-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում պետք է քննարկվեր գազի թանկացման հարցը: Մինչ քննարկումը սկսելը շենքի դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Գազի թանկացմանը դեմ էր նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գազի սակագնի վերաբերյալ հանրային լսումները հետաձգվեցին:

Գազի թանկացման վերաբերյալ Անդրիաս Ղուկասյանի տեսակետները կարող եք լսել Lurer.com-ի պատրաստած տեսանյութում: