Ղարաբաղա-ադրբեջանական
հակամարտության կարգավորման գործընթացի
շուրջը (ոչ թե բուն կարգավորման գործընթացում)
բավականին ուշագրավ իրադարձություններ են տեղի
ունենում:
Մասնավորաբար, օրերս տարածաշրջան կատարած
այցից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
եռյակը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ
նշեց հակամարտության կարգավորման նպատակով
կողմերին առաջարկվելիք «նոր միջոցների» մասին:
Այդ միջոցների կոնկրետ ինչպիսին լինելը,
բնականաբար, հայտնի չդարձավ ոչ այցի ժամանակ, ոչ էլ դրանից հետո: Հետեւաբար, այդ «նոր
միջոցները» պետք է ենթադրել:
Բայց, նախ Մոսկվա մեկնեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Կասկածից վեր է, որ այդ
«նոր միջոցների» մասին Մամեդյարովն անձամբ տեղեկացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից, ու
հանդիպումից հետո' ասուլիսում, այնուհետեւ ռուսական պարբերականին տված հարցազրույցում խոսում
է ԼՂ հիմնահարցի կարգավորման բացառապես խաղաղ ճանապարհի մասին' ընդգծելով, սակայն, որ
«Ադրբեջանը կավելացնի իր ակտիվ ջանքերը միայն հոկտեմբերին կայանալիք համապետական
ընտրություններից հետո»: Հետեւաբար, Բաքվին «նոր միջոցներին» ավելի հանգամանալից ծանոթանալու
համար ժամանակ է անհրաժեշտ, կամ այդ միջոցներն այնքան լավ չեն Բաքվի համար, եւ Մամեդյարովը
հասկանում է, որ դրանց այս պահին բարձրաձայնումը կարող է բացասաբար անդրադառնալ Իլհամ
Ալիեւի երրորդ նախագահական նկրտումների վրա:
Բայց մոսկովյան Լավրով-Մամեդյարով հանդիպումը ամենեւին էլ այսքան միանշանակ չէր: Լավրովն ինքը
իր հայտարարություններով որոշակիորեն անհանգստանալու հիմքեր տալիս է ԼՂ հակամարտության
հայկական կողմերին: Մասնավորաբար' ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջում «ՌԴ եւ
Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի համատեղ մամուլի ասուլիսը
Մոսկվայում» խորագրի ներքո զետեղված նյութում կարդում ենք Լավրովի հետեւյալ
արտահայտությունները' «Ստատուս քվոն ձեռնտու չէ ոչ մի կողմին. առաջին հերթինՙ Ադրբեջանին,
Հայաստանին եւ նրանց, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»: Այնուհետեւ Լավրովը նշել է.
«Ստատուս քվոյի պահպանումը ոչ միայն չլուծված է թողնում ադրբեջանական հողերի վերադարձի
հարցը, այլեւ պահպանում է Հայաստանի էներգետիկ շրջափակումը, հետեւաբար ստատուս քվոյի
պահպանումն անթույլատրելի է»:
Հայկական մեդիայում, հատկապես ընդդիմադիր շրջանակները Լավրովի այս արտահայտությունները
սկսեցին դիտարկել Ռուսաստան-Հայաստան, ավելի կոնկրետ' նախագահ Պուտին-նախագահ Սարգսյան
լարված կամ սառը հարաբերությունների տիրույթում, որոնց շրջանակներում է նաեւ գազի սակագնի
թանկացումը Հայաստանի համար: Գուցե եւ այստեղ ճշմարտության հատիկ կա, մասնավորաբար, եթե
նախագահ Մեդվեդեւի հետ նախագահ Սարգսյանը հանդիպել է ավելին քան տասը անգամ Մեդվեդեւի
նախագահության չորս տարիների ընթացքում, ապա նախագահ Պուտինին նախագահ Սարգսյանը
հանդիպել է ընդամենը երկու անգամ' երկու անգամ էլ Մոսկվայում, առաջին անգամ, երբ Պուտինը
վերադարձավ Կրեմլ, երկրորդ անգամ, երբ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի նախագահի
պաշտոնում:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:
«Նրանց, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»
9:42 - 31.Մայիս.2013
Առաջարկում ենք նաև
31/05/13 07:35
«Նրանց, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»
25/07/23 23:04
Լավրովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու ծրագրի մասին
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
30/09/15 23:52
Կտուր, լուսին, լապտերներ, ջազ. Վանաձորում կայացավ «Լուսե երազ»-ի ցուցադրությունը (լուսանկարներ)
03/07/24 11:01
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
08/06/24 00:07
Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով
23/02/24 09:00
«Հրապարակ». Արմեն Աշոտյանի քննիչը պարգեւատրվել է
22/01/24 17:20
Գարդման-Շիրվան-Նախիջևան միության անդրադարձը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին
21/10/23 16:40
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան