Կենդանիները կազմում են բջջային օրգանիզմների կայսրության կորիզավորների վերնաթագավորության 3 (մյուս 2-ը՝ սնկերն ու բույսերն են) թագավորություններից մեկը:
Կենդանիները հավանաբար առաջացել են շուրջ 1–1,5 մլրդ տարի առաջ՝ ծովում: Ցամաքային կենդանիները սկիզբ են առել ծովային և քաղցրահամ ջրային ձևերից: Երկրի վրա կենդանիներն ապրում են գրեթե ամենուրեք՝ բևեռային շրջաններից մինչև շոգ, չոր անապատներն ու խոնավ մերձարևադարձային անտառները: Եվ իրենց գոյացության ընթացքում կենդանիները ենթարկվում են դաժան վերաբերմունքի մարդկանց կողմից: Իսկ արդյո՞ք մարդիկ գիտեն, որ իրենց կողմից նման արարք կատարելը համարվում է վարչական իրավախախտում:
Այսպես, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը' առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: