Նախօրեին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը իր հայ գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը շատ է կարևորում Մաքսային միությանը ինտեգրվելու Հայաստանի ձգտումները. փոխանցում է РИА Новости-ն:

«Հայաստանը ցանկանում է ինտեգրվել Մաքսային միությանը, և մեզ համար դա շատ կարևոր է, անհրաժեշտ է միայն գտնել նման համագործակցության համապատասխան ֆորմատ»,-ասել է Մեդվեդևը:

Սարգսյանը պատասխանել է, որ Երևանի դիրքորոշումը «հստակ է, և ոչ մի կասկած չկա»: «Այժմ անհրաժեշտ է տեխնիկական մակարդակով որոշել, թե ինչ տեմպերով և քայլերով կարելի է առաջ գնալ»:

ՀՀ վարչապետը հավելել է, որ ինքը Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ քննարկել է միությանը ինտեգրվելու հուշագրի հարցը: «Անհրաժեշտ է արագ տեմպով պատրաստել այդ հուշագիրը, համաձայնեցնել նախագահի հետ և ստորագրել»,-ասել է Սարգսյանը: