«Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ հայտարարել հարցերը ուժի դիրքերից լուծելու անթույլատրելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի անքննելիության մասին: Այսօր էլ ՀՀ նախագահը վստահ է, որ տեղի ունեցած դեպքով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, իսկ դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին կտրվի համարժեք իրավական գնահատական»,- հայտարարել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ պատասխանելով «Հետքի» էլեկտրոնային թերթի հարցին:
«Հետքը» նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին հունիսի 3-ին խնդրել էր հայտնել նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: