Թուրքիայի իշխանությունները հունիսի 5-ին ձերբակալել են օտարերկրյա պետությունների 11 քաղաքացու, որոնց մեղադրում են «Ստամբուլի Ղեզի զբոսայգում և մերձակա Թաքսիմ հրապարակում հակակառավարական ցույցեր սադրելու համար»,-գրում է Hurriyet-ը:

Ձերբակալվածների թվում կա 4 ամերիկացի, 2 բրիտանացի, 2 իրանցի, 2 ֆրանսիացի, ինչպես նաև մեկական հնդիկ, հույն և գերմանացի: Նրանք բոլորը ձերբակալվել են Ղեզի զբոսայգում ցուցարարների հերթական ցույցի ժամանակ:

Իշխանությունները ենթադրում են, որ օտարերկրացիները տեղական ցուցարարների սադրել են դիմելու հակակառավարական գործողությունների: Սակայն դեռևս ձերբակալված անձանց իրավախախտ գործունեությունն հաստատող ոչ մի ապացույց չկա:

Ձերբակալվածների մեծ մասը փոխանակման ծրագրով Թուրքիայում սովորող ուսանողներ են: Գերմանացին, պարզվել է, սովորական զբոսաշրջիկ է: