Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: