Shamshyan.com-ը ներկայացնում է «Զվարթնոց» օդանավակայանի տանիքի պոկվել-ընկնելու բացառիկ կադրերը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ քամու հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանի VIP կոչվող հատվածի տանիքը պոկվել և ընկել էր մեծ թվով ավտոմեքենաների վրա: Դեպքի վայր էին ժամանում նաև Երևանի շտապ օգնության, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները: Վնասված մեքենաների թիվն անցնում էր մոտավորապես 30-ը:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ նշված շենքը և հարակից տարածքները «Ռոսգոստրախ» ընկերության կողմից ապահովագրված են, և փոխհատուցումը կատարվելու է: