Հունաստանում փակվում է երկրի պետական հեռուստաընկերությունը: Նման անսպասելի որոշում են կայացրել երկրի իշխանությունները: Որոշումը բացատրում են հեռուստաընկերության համար կատարվող չափազանց մեծ ծախսերով, որը ի վիճակի չէ իրեն թույլ տալ հունական պետությունը: Ընդ որում՝ հեռուստաընկերության աշխատակիցներին անժամկետ արձակուրդի դիմաց ոչ ոք աշխատավարձ չի տալու: Ավելի քան 2,5 հազար մարդ պարզապես ազատվելու է աշխատանքից:
Որոշումը առաջ է բերել հեռուստաընկերության աշխատակիցների զայրույթը, ովքեր, ի նշան բողոքի, ցույցի են դուրս եկել. գրում է Россия 24-ը: