Վրաստանի արդարադատության նախարարությանն առընթեր պետական ծառայությունների զարգացման գործակալությունը հայտնաբերել է, որ Վրաստանի տարածքում բնակվում է 24.000 ապօրինի քաղաքացի, ովքեր միաժամանակ օտարեկրյա պետությունների քաղաքացիներ են, սակայն այդ մասին տեղյակ չեն պահել պետության ղեկավար մարմիններին:

Համաձայն Վրաստանի օրենսդրության' դա կարող է պատճառ հանդիսանալ վերոնշյալ քաղաքացիներին քաղաքացիությունից զրկելու համար: Գործակալությունը դիմել է օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող այս անձանց և պահանջել նրանցից դիմում ներկայացնել երկքաղաքացիության համար: