Ռուսաստանը Ադրբեջանի հետ կնքած 1 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի շրաջանակներում սկսել է վերջինիս ցամաքային սպառազինությունների մատակարարումը. գրում է Ведомости-ն:
Պարբերականի տվյալներով' խոսքը 94 միավոր T-90С տանկի, 100 միավոր՝ БМП-3 հետևեկային մարտական մեքենայի, 18 միավոր՝ Мста-С ինքնագնաց հրետանային սարքավորման, 1 դիվիզիոն՝ (РСЗО) «Смерч» հրթիռային համակարգերի, 18 միավոր՝ Вена հրետանային ինքնագնաց սպառազինությունների և 6 միավոր՝ ТОС-1А «Солнцепек» ծանր կրականետ համակարգերի մասին է:
Ընդհանուր առմամբ՝ սպառազինություններն Ադրբեջանին արժենալու են 700 մլն-ից 1 մլրդ դոլար. գնահատել են ՌԴ ՊՆ-ում: