Ըստ ԳԱԼԱ-ի, Շիրակի մարզի նորաստեղծ Արթիկի թեմի առաջնորդարանը հյուրընկալել էր գերմանացի բարերարների, քաղաքական և հասարակական գործիչների: Թեմի սաները ներկայացում և ցուցահանդես էին նախապատրաստել հյուրերի համար: Միջոցառմանը ներկա էր նաև Արթիկի քաղաքապետը: Նրանց կարծիքով, Արթիկում և ընդհանրապես, մարզերի այլ քաղաքներում խնդիրները մեղմելու համար անհրաժեշտ է հանրապետությունում համաչափ զարգացում ապահովել: Հիշեցնենք, որ Արթիկի թեմը գործում է որպես Հայ Առաքելական Եկեղեցու առանձին թեմական կառույց: