Նոր Զելանդիայում գողը, կողոպտվող
բնակարանում հայտնաբերելով անկենդան դիակ,
այնքան է վախեցել, որ ինքնակամ հանձնվել է
ոստիկանությանը. գրում է The New Zealand Herald-ը:
Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, 26-
ամյա տղամարդու նկատմամբ մեղադրանք չի
ներկայացվի, քանի որ գողություն' որպես այդպիսին,
նա փաստորեն չի հասցրել կատարել:
Վաղ առավոտյան «չհաջողված» հանցագործը մտել է
դատարկ բնակարան և մթության մեջ բախվել
դիակին: Գողի գոռգոռոցներն արթնացրել են
հարևաններին, ովքեր ոստիկանություն են կանչել: Իրավապահներին զանգել էր նաև ինքը չարագործը:
Նա ձերբակալվել էր, սակայն հետաքննության մեջ ոստիկաններին ցուցաբերած օգնությունից հետո նրան
ազատ էին արձակել:
Ինչպես նշել են ոստիկանությունից, եթե չլիներ գողը, ապա սպանված տղամարդու մարմինը օրեր
շարունակ հնարավոր չէր լինի գտնել: