ԳԱԼԱ. ԱՄՆ պետքարտուղարության թրաֆիքինգի մասին ամենամյա զեկույցում 2013թ-ին Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ երկրորդ տեղից բարձրանալով առաջինը: Ինչպես ասվում է ԱՄՆ դեսպանատան ուղերձում, ի շնորհիվ Հայաստանի կառավարության արդյունավետ ջանքերի՝ Հայաստանը կարողացավ մտնել առաջին խմբի երկրների կազմի մեջ: «Սա նշանակում է, որ Հայաստանը համարվում է այս չարիքի դեմ պայքարի տեսանկյունից ամենահաջողակ երկրների շարքի մեջ»,- ասվում է հայտարարությունում:

«Չնայած որ առաջին խումբը համարվում է ամենաբարձր ցուցանիշը, սա չի նշանակում, որ երկրում չկա թրաֆիքինգի խնդիր: Ընդհակառակը, սա ցույց է տալիս, որ տվյալ երկիրը ճանաչում է խնդրի առկայությունը, զգալի ջանքեր է իրականացնում այս ուղղությամբ և բավարարում է որոշակի ստանդարտների: Հանրապետությունը պետք է ցուցադրի որոշակի առաջընթաց, որպեսզի պահպանի իր առաջատար դիրքերը: Թրաֆիքինգի դեմ պայքարը երբեք չպետք է համարել ավարտված ոչ մի երկրում»,- նշվում է ИА REGNUM կայքում հրապարակված հայտարարությունում:

Հասմիկ Մանուկյան